ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Չպետք է ընտրողին թողնել մանևրելու, թաքնվելու կեղծ հնարավորություն

Չպետք է ընտրողին թողնել մանևրելու, թաքնվելու կեղծ հնարավորություն
12.03.2026 | 15:15

Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի

Նիկոլի երեկվա ելույթից հետո նախընտրական Հայաստանում կատարվում է լուրջ փոփոխություն։ Մեծ հաշվով, Հայաստանում ձևավորվում է երկու խոշոր գաղափարական ընտրազանգված.

ա. Նրանք, ովքեր պատրաստ են Փաշինյանի օրինակով շնորհակալություն հայտնել Ալիևին

բ. Նրանք, ովքեր դա չեն անում։

Սրա մասին են հունիսի 7-ի ընտրությունները։ Ընդդիմության պարզագույն (կարևորագույն) խնդիրն է՝ բնական ճանապարհով ձևավորվող այս ընտրությունը չլղոզել և չբարդացնել։

Չպետք է ընտրողին թողնել մանևրելու, թաքնվելու կեղծ հնարավորություններ։ Պարզ հարցադրումով ամեն քաղաքացու, յուրաքանչյուր ընտրողի պետք է ստիպել պատասխանել հենց այս հարցին։ Օգնենք մեր հասարակությանը՝ ընտրություն կատարել։ Պարզ հարցերն ամենաազդեցիկն են։ Հերթական ԱԺ ընտրություններն այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ։

Այս պարզ հարցադրմամբ արագ կպարզեցնենք նախընտրական մթնոլորտը։ Դրանից հետո ծրագրային քննարկումները, վեճերը, առաջարկները կունենան շատ ավելի մեծ արդյունավետություն։

Եթե դու քվեարկում ես գործող իշխանության օգտին, ապա դու Ալիևին ասում ես՝ շնորհակալություն։

Եթե դու չես ասում շնորհակալություն, ապա քվեարկիր շնորհակալություն չասող ուժերից որևէ մեկի օգտին՝ ըստ ծրագրային նախապատվությունների։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7125

Մեկնաբանություններ